ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Երիտասարդների խնդիրները` մարզային ասպեկտում

Երիտասարդների խնդիրները` մարզային ասպեկտում
07.05.2013 | 13:11

Մարզերի երիտասարդների զբաղվածության և ժամանցի հարցը մշտապես խնդրահարույց է եղել: Գյումրիի «Նոր սերունդ» մարդասիրական ՀԿ-ի մեր գործընկերները irates.am-ին փոխանցեցին, որ մարտի մեկից իրականացնում են «Երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և ոչ ֆորմալ խմբերի կարողությունների հզորացման» և «Համայնքային երիտասարդների շահերի պաշտպանության» ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են սպորտի և երիտասարդության նախարարության և «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից: Այն տևելու է մինչև օգոստոսի 31-ը:
Կազմակերպիչների նպատակն է Շիրակի մարզի երիտասարդների շահերի պաշտպանության մեխանիզմների ստեղծումը և դրանցով զբաղվող կազմակերպությունների հզորացումը:
Այս ծրագրի շրջանակում Գյումրիի, Արթիկի և Մարալիկի երիտասարդների խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների համար կկազմակերպվեն ոչ ֆորմալ մեթոդներով սեմինար- վարժանքներ: Դրանց թեմաները հետևյալն են` ՀԿ-ի ստեղծում և ղեկավարում, դրամաշնորհային ծրագրերի մշակում, երիտասարդների կարիքների գնահատում, պետական երիտասարդական քաղաքականություն և այլն:
Յուրաքանչյուր համայնքից ծրագրին մասնակիցնելու են քսան երիտասարդներ, որոնք ընտրվել են մի քանի սկզբունքով` պասիվ, գործազուրկ երիտասարդներ և այլն:
Նախատեսված միջոցառումների ավարտին նախատեսվում է հանդիպումների շարք նախարարության ներկայացուցիչների, ՏԻՄ-երի երիտասարդության հարցերով զբաղվող բաժիների ներկայացուցիչների, համայնքների ղեկավարների և մարզի պատգամավորների հետ:
Երիտասարդներն ակնկալում են, որ այս ծրագրի արդյունքում Գյումրու, Մարալիկի և Արթիկի քաղաքապետարաններին կից կստեղծվի երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական խորհուրդ:
Այս ծրագրի և «Նոր սերունդ» ՄՀԿ-ի մասին առավել հանգամանալից տեղեկություններ կարող եք ստանալ www.ngngo.net կայքում:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ